Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի փոքր քույրը` Փարվին Ահմադինեջադը, չի կարողացել անցնել Իրանի խորհրդարան` տեղը զիջելով ուլտրապահպանողականների իր հակառակորդին:
Ինչպես Associated Press-ին հղում անելով փոխանցում է Lenta.ru-ն, Փարվինի պարտությունն Ահմադինեջադի համար քաղաքական լուրջ հարված էր: Ի դեպ, նախագահի հակառակորդները, որոնք աջակցում էին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիին, հաղթանակ են տարել բազմաթիվ ընտրատեղամասերում: Չնայած որ ձայների հաշվարկումն իրականացվում է ամենապարզ եղանակով, եւ վերջնական արդյունքների մասին դեռ շուտ է խոսելը, պահպանողականների առավելությունն ակնհայտ է, նշում է Reuters-ը:
Նշենք, որ Ահմադինեջադը եւ Խամենեիի համախոհները միակ խոշոր ուժերն են, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին: Լիբերալ եւ ռեֆորմիստական կուսակցությունները փորձել էին ընտրություններին առաջադրել իրենց թեկնածուներին, սակայն նրանց մեծամասնությանը հրաժարվել են գրանցել:




























