Հնդկական Չանդիգարայի բնակիչները բողոքում են իրենց քաղաքում Ուսամա բեն Լադենի սպանության մասին ֆիլմի նկարահանումների դեմ: Նրանց դուր չի եկել այն փաստը, որ իրենց հողի վրա դեկորացիաներ են տեղադրել եւ նկարահանում են իրադարձություններ, որոնք իրականում տեղի են ունեցել պակիստանյան բնակավայրում:

Բանը նրանումն է, որ Պակիստանի իշխանությունները ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոուին Աբոթաբադ քաղաքում նկարահանելու թույլտվություն չեն տվել, որտեղ էլ անցյալ տարվա գարնանը տեղի էր ունեցել բեն Լադենի սպանությունը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: Այդ պատճառով էլ հոլիվուդյան նկարահանող խումբը, նման տեղ ընտրելով, տեղափոխվել է հարեւան Հնդկաստան:

Չանդիգար քաղաքում համապատասխան դեկորացիաներ են տեղադրվել, որոն տեղանքը ոճավորել են պակիստանյան բնակավայրի նմանողությամբ, որն էլ առաջացրել է տեղաբնակների բուռն բողոքը. պակիստանցիների հետ կոնֆլիկտ ունեցող հնդիկներին նման իրավիճակը դուր չի եկել:

Բողոքի ակցիայի մասնակիցները նույնիսկ նկարահանող խմբի հետ վեճի են բռնվել, ոստիկանության միջամտության կարիք է եղել, որն էլ արդյունքում օգնել է ֆիլմի ստեղծման շարունակությանը: Ցուցարարները հայտարարել են, որ Հնդկաստանի իշխանություններից կհասնեն իրենց քաղաքում նկարահանումների դադարեցմանը, գրում է gazeta.ru-ն` հղում անելով The Hollywood Reporter-ին: