Ավստրիալիական Նոր Հարավային Ուելս նահանգը գրեթե 75%-ով ջրի տակ է անցել. տարածաշրջանի գետերը դուրս են եկել ափերից անդադար անձրեւների պատճառով: Ծավալով դա համընկնում է Ֆրանսիայի տարածքին, սակայն ավստրիալիական նահանգն ավելի քիչ է բնակեցված:
Իշխանությունները տարհանել են ավելի քան 3,5 հազար բնակիչների: Մոտ ժամանակներս կփակվեն մի քանի կամուրջներ: Այն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա տարհանվել, կմնան ազատ մնացած ցամաքի վրա, հայտնում է «Վզգլյադը»:
Կանխատեսում են նաեւ Դանդագայ քաղաքում մի քանի շրջանների 9 մետրով ջրի տակ անցնելը: Նշվում է Մենինգ, Մեհա, Վինգհեմ, Մանիլա գետերի ջրի բարձրացման մակարդակը: Ըստ նախնական տվյալների` տվյալ ջրհեղեղի վնասն ավելի շատ կարող է լինել, քան 1970-ականներին, գրում է «Արգումենտի նեդելին»:




























