Բրիտանական լեգենդար The Rolling Stones ռոք խումբը ինքնակենսագրական ալբոմ կթողարկի իր 50-ամյակի պատվին։ «The Rolling Stones: 50» ալբոմը վաճառքի կհանվի այս տարվա հուլիսի 12-ին՝ առաջին համերգային ելույթներն սկսելուց կես դար անց, ասվում է խմբի   հաղորդագրությունում։

«Դա 50 հիանալի տարիների պատմություն է։  Մենք սկսել ենք իբրեւ բլյուզային խումբ՝ հանդես գալով ակումբներում, իսկ այժմ աշխարհի մեծագույն մարզադաշտերն ենք զբաղեցնում այնպիսի շոուներով, որոնց մասին չէինք էլ երազում 50 տարի առաջ,- ասվում է Միք Ջագերի, Քիթ Ռիչարդսի, Չառլի Ուոթսի եւ Ռոնի Վուդի համատեղ հայտարարության մեջ։ 

Ալբոմում կընդգրկվեն 700 լուսանկարներ, որոնցից 300-ը՝ գունավոր։ Բոլոր լուսանկարները երաժիշտներն անձամբ են ընտրել եւ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ  գրել։ «Ռոլինգների» երկրպագուները այն կարող են ձեռք բերել 30 ֆունտից (մոտ 48 դոլար) մի փոքր քիչ գումարով։

1962թ. հուլիսի 12-ին խումբը առաջին անգամ ելույթ է ունեցել լոնդոնյան Marquee ակումբի բեմում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։