Ալժիրի հարավում ահաբեկչություն է իրականացվել: Մահապարտ-ահաբեկիչը ականապատված մեքենան ուղղել է Տամանրասսետ քաղաքի ոստիկանության կենտրոնակայանի ուղղությամբ:
Ահաբեկչության արդյունքում տուժել են 24 մարդ` 10 ոստիկան եւ 14 խաղաղ քաղաքացիներ: Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:




























