Եւս մեկ աշխարհահռչակ անձ, հետեւելով Շոն Փենին, կասկածի տակ է դրել Ֆոլքլենդյան կզզիների պատկանելիությունը Մեծ Բրիտանիային: Բրիտանական լեգենդար Pink Floyd ռոք խմբի ղեկավար Ռոջեր Ուոթերսը Լատինական Ամերիկա համերգային շրջագայության ժամանակ Չիլիի TVN լրատվական ծառայությոնը տված հարցազրույցում հայտարարել է, թե կղզիները պատկանում են Արգենտինային:
Նա նաեւ նշել է, որ ամաչում է Բրիտանիայի գաղութատիրական անցյալի համար: «Նման իմպերիալիզմը երբեք չի կարող իմ հպարտության առարկան լինել»,- նշել է երաժիշտը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ դերասան եւ ռեժիսոր Շոն Փենը Ֆոլքլենդյան կղզիներն անվանել է արգենտինյան Մալվինյան կղզիներ (այդպես են նրանց անվանում Արգենտինայում) եւ մեղադրել է Մեծ Բրիտանիային գաղութային քաղաքականության շարունակման մեջ: «Մեր ժամանակներում աշխարհը չի կարող թույլ տալ գաղութային ծիծաղելի եւ հին գաղափարախոսությանը հավատարիմ մնալը», - հայտարարել էր նա:




























