Մեթյու Բրայզան գլխավորել է Էստոնիայի պաշտպանական հետազոտությունների միջազգային RKK կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է էստոնական Postimees գործակալությունը, ԱՄՆ-ի աշխատանքային մեծ փորձ ունեցող դիվանագետը տվյալ կենտրոնի ղեկավար է դարձել մարտի 1-ից։ Նրա գործառույթներից է կենտրոնի աշխատանքների ընդհանուր կառավարումը, ինչպես նաեւ ակադեմիական աշխատանքի ուղղվածության համակարգումը։
Նախորդ ամառվանից RKK-ի գործունեությունը ղեկավարող Մարտին Հուրթը տեղափոխվել է կենտրոնի կառվարում։
Այնուհետեւ բերվում է Բրայզայի զբաղեցրած պաշտոնների ցուցակը, որում ասվում է, որ 2012թ. հունվարին նա հեռացել է ԱՄՆ դիվանագիտական ծառայությունից, որտեղ զբաղեցնում էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2011թ. փետրվար-2012թ. հունվար)։
Ավելի վաղ Բրայզան զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի եվրոպական եւ եվրասիական գործերով օգնականի պաշտոնը (2005թ. հունիս-2009թ. օգոստոս)։ Մինչ այդ Բրայզան եղել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական եւ եվրասիական գործերով տնօրենը (2001թ. ապրիլ-2005թ. հունիս)։




























