Ամերիկյան Ֆենիքսում երաժշտական ակումբին հարակից կայանատեղում ռեփի սիրահարների կազմակերպած կրակոցների արդյունքում 13 մարդ վիրավորվել է։
Իրավապահները որոնում են երկու աֆրոամերիկացիների, որոնք կրակ են բացել, իսկ հետո թաքնվել։ Նրանց դրդապաճառներն առայժմ անհայտ են, ենթադրվում է, հակամարտությունը ծագել է ակումբում ռեփ երաժիշտների համերգի ժամանակ։
Երկու վիրավորներ գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով AP-ին։




























