Սիրիայի Դերաա քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է յոթի, հաղորդում է  Reuters գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:

Նրանք գործակալությանը պատմել են, թե վիրավորվել է 8 մարդ: Բոլորը գտնվել են այն մեքենայի մոտ, որը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի եւ 20 վիրավորի մասին: