Իրանում մարտի 2-ին կայացած նախագահական ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 64,2 տոկոսը: Առաջին պաշտոնական տվյալները ներկայացրել է Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամադ Նաջարը:
Նա տեղեկացրել է, որ մայրաքաղաքային տարածաշրջանում ընտրողների ակտիվությունը կազմել է 52 տոկոս, Թեհրանում`48 տոկոս:
Առայժմ մշակվել են 207 ընտրատարածքներից 145 –ի տվյալները, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 4-ին կամ 5-ին:



























