Ֆիլիպինների Ջոլո կղզում մարտի 3-ին եւս մեկ ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 13 մարդ:

Տեղական ոստիկանության տվյալներով` դիվերսիան իրականացվել է «Աբու Սայաֆ» խմբավորման կողմից, որը պատասխանատու է մի շարք նման ահաբեկչությունների համար:

Ֆիլիպինների հարավում գործում է իսլամիտ գրոհայինների մի քանի խմբավորում: «Աբու Սայաֆը» խոշորներից մեկն է, որը կապված է «Ալ Քաիդայի» հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»: