Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձի հնարավոր նախապատրաստման վերաբերյալ տեղեկատվությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրված ակցիան է ` Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ Պուտինի PR-ի նպատակով:Նման սենսացիոն հայտարարություն է արել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն:

Նրա խոսքով, «նպատակն էր լավ  PR էֆեկտ ստանալ ընտրությունների նախաշեմին»:Օգրիզկոն ավելացրել է, որ մասնագետների կարծիքով` նմանատիպ իրավիճակներում շատ պահեր, որոնք հրապարակվել են մամուլում, առահասրակ չեն հրապարկվում: Բացի այդ, ՌԴ նախագահի եւ վարչապետի թիկնազորն անհնար է դարձնում նման մահափորձերը:«Դա մի ամբողջ ռազմական կառույց է... եւ մեզ ցույց են տալիս երեք տղաների, որոնք բացառիկ կերպով տարբեր երկրներից հասել են Օդեսա, եւ պատրաստում են ինչ-որ պլաստիկ, որը շանս էլ չունի օգտտագործվելու` հաշվի առնելով այն պայմանները, թե ինչպես են պահպանվում այդ անձինք»,-եզրակացրել է պաշտոնաթող դիվանագետը, գրում է «Սեգոդնյան»: