Ճապոնիայի կայսր Ակիհիտոն մարտի 4-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր սրտի վիրահատությունից հետո: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, 78-ամյա կայսրին վիրահատել էին  փետրվարի 18-ին:

Տոկիոյի համալսարանին կից գտնվող հիվանդանոցում կատարված վիրահատությունը հաջող էր անցել:Փետրվարի 11-12-ին կայսրը հետազոտվել էր, որի ժամանակ հայտնաբերվել էին արյան մատակարարման հետ կապված խնդիրներ: Այդ ժամանակ էլ որոշվել էր վիրահատություն կատարել: