Ռուսաստանի նախագահի հիմնական թեկնածուներն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն ու նրա տիկինը` Լյուդմիլա Պուտինան քվերակել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում տեղակայված N2079 տեղեմասում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինին երկու քվեաթերթիկ են տվել, քանի որ այդ տեղամասում միաժամանակ նաեւ տեղական իշխանությունների ընտրություններ են անցկացվում: Դուրս գալով քվեախցից` Պուտինի ձեռքից քվեաթերթիկնից մեկն ընկնել է: Լրագրողներն սկսել են կատակով ընտրական հանձանաժողովի անդամենրին հարցնել` արդյո՞ ք դա լավ նախանշան է:Լրագրողների հետ շփման ժամանակ Պուտինն ասել է, թե ակնկալում է ակտիվ մասնակցություն. «Նախագահի ընտրությունը կարեւոր իրադարձություն է: Պետության ղեկավարից է կախված տնտեսական քաղաքականությունը, առողջապահության, կրթության, ժողովրդագրության հարցերը, ինչպես նաեւ ներքաղաքական կառուցվածքը, միջազգային ասպարեզսում մեր երկրի շահերի ներկայացումը, եւ, ի վերջո, նախագահը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է»:Լրագրողներից մեկը հարցել է խախատումների մասին եւ հետաքրքրվել, թե արդյոք վարչապետը կապվել է շտաբի հետ եւ ունի որեւէ տեղեկություն այդ մասին: «Ես քնել եմ, զբաղվել սպորտով, հետո եկել եմ այստեղ: Շտաբից ոչ մեկի հետ չեմ խոսել»,-ի պատասխան ասել է Պուտինը:Պուտինի հիմնական մրացակիցը` կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը քվեարկել է Մոսկվայի N149 տեղամասում, հաղորդում է «Ինետրֆաքսը»:«Անձամբ ես քվեարկել եմ հանուն առողջ, խելացի, հաջողակ Ռուսաստանի: Ես քվեարկել եմ հանուն նրա, որ երկրում ապրեն մարդիկ, ոչ թե ճորտեր ու ռազմագերիներ»,-քվեարկությունից հետո ասել է նա լրագրողներին:Նա նաեւ հայտարարել է, թե Խաբարովսկում հայտնաբերել են մի ողջ խմբի, որը քվեաթերթիկների լոցոնումներով է զբաղված եղել:
«Այսպես կոչված «կարուսելի» դեպքեր են եղել նաեւ Մոսկվայի որոշ տեղամասերում»,-ասել է Զյուգանովը: Նա ուղիղ չի պատասխանել երկրորդ փուլի հնարավորության մասին հարցին. «Որքան ակտիվ լինեն ընտրողները, այնքան կոշտ կլինի մրցակցությունը»:Նշենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը եւ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:Տվյալ պահին քվերկությունն արդեն ավարտվել է Հեռավոր Արեւելքում եւ Արեւելյան Սիբիրում, որտեղ արդեն քվեների հաշվման գործընթացն է սկսվել: Առաջին արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի երեւանյան ժամանոկով ժամը 21.00-ին, երբ քվերակությունը կավատվի Կալինինգրադում:



























