Չիլիի ափի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ` 5.0 մագնիտուդով: Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 318 կմ դեպի հարավ-արևմուտք:

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 24 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: