Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլում գտնվող ռազմական բազայում մարտի 4-ին տեղի ունեցան մի շարք պայթուններ, որոնց հետևանքով առաջացավ հրդեհ, որն էլ տեղափոխվեց հարևան շեքերի վրա: Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, քաղաքի արևելյան մասի մեծաթիվ բնակիչներ շտապ լքել են տները:

Պայթյունները լսելի էին քաղաքից մի քանի կիլոմետր այն կողմ` հարևան Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության մայրաքաղաք Կինշասայում, որտեղ մի քանի շենքերում պայթյունի հետևանքով դուրս են թռել պատուհանների ապակիները: