ԱՄՆ Արիզոնա նահանգում, հեռուստանկարահանումներ կատարելու նպատակով օդ բարձրացած ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Ինչպես հաղորդում է Вести.Ru-ն, չնայած վթարին, ուղղաթիռի ուղեւորներներին չի պահանջվել նույնիսկ հիվանդանոցային բուժում:

Նշենք, որ 60 մետր բարձրութան վրա օդաչուները կորցրել են կառավարումը, եւ ուղղաթիռը ողջ արագությամբ բախվել է գետնին: Վթարի պատճառները ճշտվում են: