Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հիմնական մրցակից, կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի ներկայացուցիչ Վալերի Ռաշկինը հայտարարել է Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում քվեարկությունների ժամանակ զանգվածային խախտումների մասին:
Նրա խոսքով` մի շարք տեղամասերում «կարուսելի» դեպքեր են արձանագրվել: Բացի այդ, «մարդկանց բերում են գազելներով, ավտոբուսներով, հազարավոր մարդիկ հերթ են կանգնում: Հաճախ նրանց քվեարկությանը հատուկ անձինք են հետեւում»:Մայրաքաղաքից ետ չի մնում նաեւ մերձմոսկովյան շրջանը:
Իսկ Նովոսիբիրսկի մարզում երեք գազել եւ մեկ ավտոբուս նույն ընտրողներին տարբեր տեղամասեր քվերակության են տանում:



























