Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմնակիցները խորհրդարանական ընտրություններում հավաքել են ձայների 75%-ը: Ինչպես հաղորդում է BFM-ը՝ վկայակոչելով Reuters-ին, հաշվարկն ավարտված է ընտրատեղամասերի ավելի քան 90%-ում:

Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մարտի 5-ին: Ընտրությունների արդյունքները կազդեն ընտրապայքարի վրա` 2013-ին կայանալիք նախագահական ընրություններում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կրտսեր քույր Փարվինը չկարողացավ երկրի միապալատ խաորհրդարան անցնելու ձայներ հավաքել` զիջելով ծայրահեղ պահպանողական թեկնածուին: Փարվինի պարտությունը լուրջ քաղաքական հարված է Ահմադինեժադի համար: