Պիկասոյի «Երեխան եւ աղավնին» կտավը հանվել է վաճառքի 80 մլն դոլարով: Ինչպես տեղեկացնում է The Sunday Times-ը, աճուրդ չի լինի, նկարի գնորդը կընտրվի անհատական եղանակով:

Կտավի ներկայիս տիրոջ անունը չի հրապարակվում: Ամենայն հավանակությամբ, նրա տերը Կրիստաբել Էյբերկոնուեյի ժառանգներից է: Հենց նա էր ժառանգել գործը արդունաբերող եւ հավաքորդ Սեմուել Կուրտոյից, որն էլ այն գնել էր 1928թ-ին: Էյբերկոնուեյը մահացել է 1974թ-ին, որից հետո նկարն անցել է նրա երեխաներից մեկին: