Կոնգոյի մայրաքաղաքի ռազմաբազայում հզոր պայթյունների արդյունքում առնվազն 150 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մեկուկես հազարի:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, սկզբում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթել է զինամթերքով պահեստը: Հրդեհի պատճառները պարզվում են:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Կոնգոյի մայրաքաղաքի ռազմաբազայում մարտի 4 –ին մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, կրակը հասել է նաեւ բազայի հարեւանությամբ գտնվող շենքերին:



























