Եմենի հարավ-արեւմտյան մասում գտնվող Զանջիբար քաղաքի արվարձանում մարտի 4 –ին կրկնակի ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում զոհվել է առնվազն 6 զինծառայող, եւս մի քանիսը ծանր վիճակում հիվանդանոցում են:
Հաղորդվում է, որ երկու բլոկպոստերի մոտ պայթեցվել է երկու ականապատ ավտոմեքենա:
Դրանից հետո անցակետի վրա հարձակվել են գրոհայիններ, պատանդ են վերցրել մի քանի զինվորների: Զինվորականներին հաջողվել է պաշտպանել դիրքերը:Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, հարձակումն իրականցրել են «Ալ Քաիդայի» գրոհայինները, ովքեր վերահսկում են տվյալ տարածքը Սալեհի ռեժիմի անկումից հետո:




























