Էլբրուսի լանջին անհետացած ուկրաինացի ալպինիստուհի Մարինա Խիտրիկովայի մարմինը մարտի 4 –ին հայտնաբերվել է Կաբարդինո- Բալկարիայում:

Հիշեցնենք, որ ուկրաինացի ալպինիստների խումբը փետրվարի 26-ին Կաբարդինո-Բալկարիայի տարածքով սկսել էր բարձրանալ Էլբրուս: Մարինան ու եւս երկու ալպինիստներ հետ էին մնացել խմբից:Մարտի 3-ին, 4100 մ բարձրության վրա փրկարարները հայտնաբերել էին Ռոման Կուցեւին, երրորդի`Դենիս Լիսովի որոնումները շարունակվում են: