Մի քանի exit-poll –ի արդյունքներով` Ռուսաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ընտրատեղամասերից դուրս եկածների հարցման արդյունքներով` Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 58 - 59%-ը: Երկրորդ տեղում է կոմունիստ Գենադի Զյուգանովը`17 – 18%-ով, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի օգտին քվեարկել է 9%-ը, լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին`  8,5%, իսկ  «Արդար Ռուսաստանի» ղեկավար Սերգեյ Միրոնովը ստացել է քվեների 4,8%-ը: