«Գոլոս» ասոցիացիայի` քվեաթերթիկների զուգահեռ հաշվարկման SMS-ԿԸՀ նախագծի տվյալներով` վարչապետ Վլադիմիր Պուտինը հավաքում է քվեների 54,73%-ը, հաղորդում է «Գազետան»` վկայակոչելով նախագծի կայքը:
207 արձանագրությունների մշակումից հետո, որոնք դիտորդներն ուղարկում են բջջային հեռախոսներով, Գենադի Զյուգանովը ստանում է 19,61%, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը` 12,87%, լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 6,89%, իսկ «Արդար Ռուսաստանի» ղեկավար Սերգեյ Միրոնովը` 4,74%:



























