Քվեաթերթիկների 22%-ի մշակման արդյունքում Վլադիմիր Պուտինն ստացել է քվեներին 63% -ը, հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ-ն:
Երկրորդ տեղում է կոմունիստ Գենադի Զյուգանովը`17, 5%, երրորդ տեղում` միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը`7,51%, լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է քվեների 7,47%, «Արդար Ռուսաստանի» ղեկավար Սերգեյ Միրոնովը` 3, 68%-ը:Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի կողմնակիցների հանրահավքը, որին, ըստ որոշ տվյալների, մասնակցում է մոտ 70 հազար մարդ:
Գենադի Զյուգանովն էլ արդեն հայտարարել է, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները` համարելով ոչ լեգիտիմ:



























