Ես կստեղծեմ քաղաքական կուսակցություն, որը կպայքարի իշխանության համար: Այս մասին ռուսաստանյան «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, ով նախանկան տվյալներով, Ռուսաստանի նախագահի ընտրություններում զբաղեցնում է երրորդ տեղը` 7,5%-ով:
Պրոխորովն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինից պաշտոն զբաղեցնելու մասին որեւէ առաջարկ չի ընդունի եւ կզբաղվի սեփական կուսակցության ստեղծմամբ: «Ես ցանկացած պարագայում պաշտոն չեմ ընդունի»,-հավաստիացրել է Պրոխորովը:



























