Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է 83,4%-ը (2960 մարդ), հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է`6,9% (244):Երրորդ տեղն զբաղեցնում է կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը` 5,6% (198): Նրան հաջորդում է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին`3,2% (115), ապա «Արդար Ռուսաստանի» ղեկավար Սերգեյ Միրոնովը` 0,8% (30):
Մի քանի ընտրողներ գրիչով ավելացրել են «բոլորին դեմ» տողը:



























