Եթե «Ժառանգություն» կուսակցությունը շաբաթը կամ ամիսը 2 անգամ հայտարարի, որ դիմելու է իշխանափոխության եւ դա չիրականացնի,  կհիասթափեցնի ժողովրդին: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: «Հետեւաբար «Ժառանգությունը» որդեգրել է շատ գործնական քայլ. այն է` կանգնել մեկ քաղաքացու կողքին եւ հասնել կոնկրետ արդյունքի»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ընդդիմադիր կուսակցության անդամը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք շարունակում են պահանջել հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել հայկական կողմի ստորագրությունը: Նրա խոսքով, «Ժառանգությունը» կողմ է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, սակայն դրանք պետք է կառուցվեն առանց նախապայմանների:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Ռ. Հակովյանն ասաց, որ հակամարտության կարգավորման գործընթացում չի կարող լինել որեւէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի անկախությունը: