Մարտի 3-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 20-ամյա Կարեն Մեսրոպյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդի ծնողները հայտնել են, որ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել են լոգարանում:
Նույն օրը, ժամը 11.30-ին, Կարեն Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























