Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արեւելք, այսօր` մարտի 5-ին, տեղական ժամանակով ժամը 15.12-ին տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է` Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում 3-4 բալ ուժգնությամբ: