Աշխարհում խոշոր ալյումին արտադրող «ՌուսԱլ» ընկերությունը «Ռուսալ Արմենալ» գործարանի արդիականցման համար 2012-2014թթ. նախատեսում է ներդնել 6 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ներդրումները կուղղվեն արտադրանքի ծավալների ավելացմանը` փայլաթիթեղի արադրությունը տարեկան հասցնելով մինչեւ 33 հազար 600 տոննայի:
Նշենք, որ «Ռուսալ Արմենալը», որը հիմնադրվել է 2000թ-ին` Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա, երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից է եւ Կովկասում ու Միջին Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:




























