Ռուսաստանի նախագահի ընտրությունների հաջորդ օրը, երբ արդեն պարզ էր, որ հաղթելու է Վլադիմիր Պուտինը, ռուսական ֆոնդային շուկաներում գրանցվել է որոշ աճ: РТС-ի (Ռուսական առեւտրային համակարգ) ցուցիչը տարեսկզբի համեմատ աճել է 25 %-ով, իսկ ММВБ-ինը` (Մոսկվայի միջբանկային արժութային բորսա) 15 %-ով: Ըստ Bloomberg-ի` ռուսական ռուբլին տարվա սկզբից արժեւորվել է 9.7%-ով. Եվրոպայում դրանից ավելի բարձր է միայն հունգարական ֆորինտի եւ լեհական զլոտիի աճը:
Սակայն արեւմտյան ներդրողներն, այնուամենայնիվ, որոշ մտահոգություն ունեն, թե արդյոք հետընտրական գործընթացներում արյուն չի՞ թափվի: Շատ բան կախված է նրանից, թե Վլ. Պուտինը ում կնշանակի առանցքային պաշտոններում, հատկապես` վարչապետի:



























