Ռուսաստանի Պետական Դումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցվել է նոր քրեական գործ` մոտ 6 միլիարդ ռուբլու չափով խարդախություն կատարելու վերաբերյալ:
Տուժածի` Ռուբեն Մարկարյանի գործով զբաղվող իրավաբանը հայտնել է, որ քննիչները եկել են այն եզրահագման, որ կասկածյալներ Աշոտ Եղիազարյանը եւ նրա օգնական Վիտալի Գոգոխիան խաբեբայություն միջոցով հարկադրել են Միխայիլ Անանեւին, ով ղեկավարում է «Ինվեսթ-Ցենտր» ԲԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթը, 80 հազար բաժնետոմսերի ձեւակերպումը կազմել Եղիազարյանի նշած անձանց վրա, այդ թվում իր կնոջ` Նատալիա Ցագալովայի եւ անվտանգության ոչ պաշտոնական ղեկավար Վլադիմիր Զայցեւի վրա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ Աշոտ Եղիազարյանը անցյալ տարվա նոյեմբերի 24-ից գտնվում է դաշնային հետախուզման մեջ:



























