Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի տնօրեն Վարանդ Մկրտչյանը  եւ Հոլոքոստի կենտրոնի տնօրեն Ուորեն Ֆայնբերգը  քննարկել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մելբուռնի բնակչության իրազեկության բարձրացմանը:

Ֆայնբերգը կոմիտեի պատվիրակությանը հրավիրել է Հոլոքոստի թանգարան, որտեղ 2010 թ-ից գործում է պատմաբան Դոնա Լի Ֆրիզի` Հայոց ցեղասպանության մասին  աշխատանքների  մշտական ցուցադրությունը, հաղորդում է Ավստրալիայի հայերի կայքը:

Հոլոքոստի կենտրոնի գործադիր տնօրենը խոստացել է նաեւ կոմիտեին ներգրավել Ցեղասպանության ուսումնասիրման առաջիկա նախագծերում:

«Մեզ ուրախացնում է պրն Ֆայնբերգի պատրաստակամությունը` Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները ներառելու Հոլոքոստի կենտրոնի կողմից իրականացվող ցուցահանդեսներում եւ նախագծերում: Մենք սերտորեն համագործակցելու ենք կենտրոնի հետ` վերջ դնելու համար ցեղասպանություններին»,-նշել է Հայ ազգային կոմիտեի Մելբուռնի գրասենյակի ներկայացուցիչ Հովիկ Մելքոնյանը: