Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը մտավախություն ունի, որ նրա դուստրը` Բոբբի Քրիստինա Բրաունը կվատնի մորից մնացած ահռելի ժառանգությունը` այն պարզապես թմրանյութերի եւ ալկոհոլի վրա ծախսելով: Փոփ երգչուհու հարազատները փորձեր են ձեռնարկում սահմանափակելու 19-ամյա աղջնակի մատչումը գումարներին, քանի որ կարծում են, որ դրանք միայն տհաճություն կպարգեւեն նրան, աղետ կդառնան դեռահասի համար:
Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ուիթնի Հյուսթոնի եւ Բոբբի Բրաունի 19-ամյա դուստրը դառնալու է մեկուկես միլիարդ դոլար ժառանգության միակ տիրուհին: Ամուսնական պայմանագրի համաձայն, երգչուհու նախկին ամուսինը ոչ մի սենթ չի ստանալու:
Պարզվել է, որ դեռատի Բոբբի Քրիստինան արդեն երկու անգամ հայտնվել է հիվանդանոցում թմրանյութերի պատճառով:
Ժառանգության ահռելի թիվը հաշվում է ոչ միայն անշարժ գույքն ու համերգներից ստացած գումարները, այլեւ սկավառակների վաճառքից առաջացած եկամուտները:




























