Եկեղեցու 66-ամյա ծառան իրականացրել է իր երազանքը եւ մայր է դարձել` ունենալով միանգամայն առողջ երկվորյակներ:
Երեխաները լույս աշխարհ են եկել շվեյցարական Գարուբյունդենի հիվանդանոցում: Մոր անունը չի հրապարակվում, ինչպես նաեւ տեղեկությունն այն մասին, թե ինչպես է հաջողվել նրան հղիանալ այդ տարիքում: Ավելի շուտ, խոսքը հավանաբար գնում է արհեստական բեղմնավորման մասին, հայտնում է հայտնի եվրոպական «SonntagsBlick»-ը:
Շվեյցարիայի համար մոր` նման պատկառելի տարիքը դարձել է յուրօրինակ ռեկորդ: Համաշխարհային բացարձակ ռեկորդակիր է համարվում Հնդկաստանից մի կին, որն ունեցել է երկվորյակներ 70 տարեկանում:




























