Ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դստեր կնքահայրը կդառնա հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: Սակայն առայժմ հայտնի չէ, թե ով կդառնա Ալլա-Վիկտորիայի կքամայրը:

Փոքրիկի կնունքը կայանալու է ապրիլի 8-ին, Մոսկվայում: Այն մասին, որ իրեն նման պատասխանատու դեր են հանձնարարել, Մալախովը հայտարարել է ողջ երկրով մեկ:

Նա նշել է, թե առաջարկությունը Կիրկորովից անսպասելի է եղել, ռեստորանում ընթրիքի ժամանակ, ուր երգիչը հրավիրել է իրեն:

Դստեր կնքամոր թեկնածության մասին Կիրկորովը դեռ լռում է: Հիշեցնենք, որ այդ դերում նա ցանկանում էր տեսնել Ալլա Պուգաչովային, բայց պրիմադոննան ասել էր, որ երեք սանիկ ունի, եւս մեկին «չի ձգի»: Չէր արձագանքել Անի Լորակը, արդյունքում Ֆիլիպ Կիրկորովը ասել է, թե կնքամայրը կլինի շու-բիզնեսի հետ կապ չունեցող անձ: