Մադոննայի սիրեցյալը` պարող Բրայհիմ Զայբատը Ամերիկայի փոփ-թագուհուն ամուսնության առաջարկություն է արել:

Չնայած երիտասարդն ընդամենը 24 տարեկան է, նա չի վախեցել նման առաջարկ անել 53-ամյա սկանդալային աստղին:  Զայբատն իր առաջարկն արել է  դեռ երեք շաբաթ առաջ, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն մարտի 4-ին:

Մադոննան առայժմ չի պատասխանել Զայբատին` նշելով, որ մտածելու համար իրեն ժամանակ է պետք, տեղեկացնում է Daily Mail-ը: «Մադոննան շատ է սիրում Բրայհիմին, սակայն նրա համար ամուսնությունը հիմա` դժվար հարց է: Նա պարզապես վայելում է այդ հարաբերությունները, որոնց շնորհիվ իրեն երիտասարդ է զգում»,-պատմել են Մադոննային մերձավորները: