Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը 2011 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին կիրառել է բնապահպանական օրենսդրության խախտման 42 որոշում; Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջից:

Տույժերի մեծ մասը նշանակված է րային օրենսգրքի 21-րոդ հոդվածը խախտելու համար, այն է` առանց թույլտվության ջրօգտագործում: Տուգանվածները հիմնականում Արարատի ու Արմավիրի մարզերի քաղաքացիներ ու իրավաբանական անձինք են, որոնք արտեզյան ջրերն օգտագործում են ոռոգման կամ ձկնաբուծական տնտեսություններ հինմնելու համար: Տուգանվածների թվում են, մասնավորապես, «Արկոնդ», «Ռապս», «Սելդ», «Արմաշի կարպալճակաին տնտեսություն» ընկերությունները:

Տուգանքների չափը տատանվում է 50-150 հազ. դրամի սահմաններում: Սակայն, հաշվի առնելով ձկնաբուծական տնտեսությունների մեծ եկամուտները, հազիվ թե տուգանքի նման չափը նրանց հետ կանգնեցնի ապօրինի ջորօգտագործումից:

Նշենք, որ ձկնաբուծությունը Հայաստանում, շնորհիվ Արարատյան դաշտում հիմնվող տնտեսությունների, մեծ զարգացում է ապրում: 2011 թ. Հայաստանից արտահանվել է 13 տոննա կենդանի ձուկ, 1300 տոննա սառեցրած ձուկ` ընդհանուր առմամբ` մոտ 11 մլն դոլարի չափով: Նախորդ տարվա համեմատ ձկների արտահանումն ավելացել է մոտ 3.7անգամ: