Մարտի 5-ին Պուշկինի հրապարակում ցույցից հետո ձերբակալված ընդդիմադիր առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յաշինը եւ Սեգեյ Ուդալցովը մարտի 6-ի գիշերը ազատվել են ոստիկանությունից: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ:
Նավալնին եւ Ուդալցովը մեղադրվում են հանրահավաքի անցկացման կարգը խախտելու մեջ, նրանց տուգանք է սպառնում: Յաշինին սպառնում է միչեւ 15 օրվա բանտարկություն, նրան մեղադրում են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Ընդդիմադիրները ձերբակալվել էին Պուշկինի հրապարակում «Հանուն արդար ընտրությունների» համաձայնեցված ակցիայի նախօրեին: Հավաքի ավարտից հետո մարդկանց մի մասը հրաժարվել է հեռանալ, եւ ոստիկանությունն ուժի է դիմել: Ըստ պաշտոնական վարկածի` ձերբակալվել է շուրջ 250 մարդ:


























