Եմենում ափային պաշտպանության վերահսկողական կետի եւ հրետանային հրաձգության դիրքերի  վրա իսլամական գրոհայինների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 139 մարդու:  Մարտերում սպանվել են կառավարական բանակի 107 զինվոր եւ «Ալ Կաիդայի» հետ կապված «Անսար աշ Շարիա» խմբավորման առնվազն  32 ծայրահեղականներ: Գերի են վերցվել եմենցի 55 զինվորականներ: Ավելի վաղ հայտնվել էր 106 զոհերի մասին:

Ըստ երկրի կառավարության անանուն ներկայացուցչի` հարձակումներն ուղղված են նոր նախագահ Աբդ Րաբբու Մանսուր Հադիի արտահերթ ընտրություններից հետո երկրում իրադրության ապակայունացմանը: Տվյալ իրադարձությունը նշանավորել է Ալի Աբդալա Սալեհի դարաշրջանի ավարտը, որն անընդմեջ կառավարում էր Եմենը 33 տարվա ընթացքում: Այժմ պետության նոր ղեկավարի առաջ, որի իրավասություններն ավարտվում են արդեն երկու տարի անց, խնդիր  է դրված ստեղծել երկրի նոր սահմանադրություն, ինչպես նաեւ կազմակերպել ազատ ընտրություններ, գրում է rbc-ն: