Սենատոր Ջոն ՄըքՔեյնը ԱՄՆ-ին կոչ է արել օդային հարվածներ հասցնել սիրիական կառավարական զորքերին` Սիրիայի բնակավայրերը պաշտպանելու նպատակով:

76-ամյա քաղաքական գործիչը, որը գլխավորում է ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովը,  կարծում է, որ ամերիկյան ավիացիան կարող է օդից աջակցել ընդդիմադիր ուժերին:

Սենատում ելույթ ունենալով` ՄըքՔեյնը հայտարարել է, որ Սիրիայում հարեւան երկրների ռազմական միջամտությունը անխուսափելիորեն կդառնա, եթե արդեն չի դարձել, կատարված փաստ: «Ինչ-որ ձեւով միջամտությունը կլինի` մեզ հետ, թե առանց մեզ», - ասել է նա:

Այդ պատճառով սենատորը կարծում է, որ ԱՄՆ-ն պարտավոր է միջամտել Սիրիայում հակամարտության հաջորդ փուլին, որպեսզի այդ հակամարտությունում իր համար ձեռնտու ելքի հասնի: Սիրիայի դեպքերը սենատորը համեմատել է Բալկաններում Միլոշեւիչի ռազմական հանցագործությունների հետ, գրում է dni.ru-ն: