Ըստ ականատեսների` Ռուսաստանում ընդդիմության հանրահավաքները մարտի 5-ին Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում ցրել են հատուկ դաժանությամբ: Պետերբուրգյան շրջանային վարչության անդամ եւ Համառուսական «Ռուսաստանի կոմունիստներ» կազմակերպության կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Միխայիլ Մաշկովցեւը կարծում է, որ դա ցույց է տվել իշխանության իրական վերաբերմունքն իր ժողովրդի նկատմամբ: 

Ըստ նրա` իշխանությունը երեք ամիս շարունակ, վախեցած լինելով Դումայի ընտրություններից հետո տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերից, ձեւացնում էր, որ ժողովուրդն իր համար ինչ-որ նշանակություն ունի, եւ, ամենայն հավանականությամբ,  հոգնել է սեփական մեծահոգությունից, հետո էլ արդեն ընտրություններն էլ անցել են, ուրեմն կարելի է չզսպել կրքերը:

Նա պատմել է, որ երեկոյան Հյուսիսային մայրաքաղաքի Իսակիեւյան հրապարակում, երբ ոստիկանությունը գոռացել է  «ցվրվեք»,  մարդիկ տեղ չունեին ցրվելու. «ոստիկաններն» ամեն կողմից ամբոխին սեղմել էին Մարիինյան պալատի պատին:  «Ինչ-որ մեկի կողոսկրերն են սեղմվել, մի ծեր գոռում էր, որ խեղդվում է, ինչ-որ մեկի մատն են կոտրել», - պատմել է Մաշկովցեւը: Ըստ նրա` քարշ են տվել բոլորին, այդ թվում նաեւ պատգամավորներին` թեեւ շատերի մոտ նախանձ առաջացնող պատգամավորական անձեռնմխելիությանը: Պետերբուրգյան «Յաբլոկոյի» առաջնորդ Մաքսիմ Րեզնիկին համարյա քարշ էին տալիս ասֆալտի վրայով, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Ինչպես հայտնում է  «ՆԳՍ. Նովոստին», Նովոսիբիրսկի շրջանի Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովի գործընկեր Ալյոնա Պոպովան կոտրել է ձեռքը Մոսկվայում Պուշկինյան հրապարակի ցույցի ժամանակ: 

Պատգամավոր Իլյա Պոնոմարյովը պատմել է, որ  ելույթ ունեցողներին ոստիկանությունը  «քաշում էր ոտքերից եւ ձյան մեջ նետում»:

Նրանց շարքում են հայտնվել նաեւ Պանամարյովը եւ Ալյոնա Պոպովան: Անհաջող վայրէջքի պատճառով պատգամավորի գործընկերը կոտրել է ձեռքը: