Ֆիլիպինների կենտրոնական մասում 5,2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը,  երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մաասբաթե կղզու համանուն քաղաքից ոչ հեռու:

Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ է ստացել 8 մարդ, մի քանի շենքերի ապակիներ են փշրվել, ավերվել են հին տները, բնակչությունը խուճապի է մատնվել, հայտնում է «Ինտերֆաքս Զապադը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ֆիլիպինյան Նեգրոս կղզու արեւելյան ափին հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել: Ըստ վերջին տվյալների` երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 52 մարդ, 61 մարդ էլ համարվում է անհետ կորած: