Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբայր Ահմադը փախել է ուղղիչ գաղութից:

Նախորդ տարի նա դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման 2010թ. անկարգությունները կազմակերպելու համար:

Սկզբնապես նա պահվում էր խիստ ռեժիմի բանտում, բայց հետո նրան տեղափոխել էին Բիշքեքի №35 ուղղիչ գաղութ:

Հունվարին Ահմադ Բակիեւը Բիշքեքի  №35 գաղութից թոքաբորբով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներից մեկը: Մարտի 3-ին նա պետք է գաղութ վերադառնար պատիժը կրելու համար, սակայն դա չի արել, ՌԻԱ Նովոստիին  պատմել են Ղրղըզստանի պատժի իրականացման պետական ծառայության մամուլի բաժնում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին Ղրղըզստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում Կուրմանբեկ Բակիեւը վայր էր դրել հանրապետության նախագահի լիազորությունները եւ լքել երկիրը: Իշխանությունն անցել էր Ժամանակավոր կառավարությանը: Նրա հետ փախել էին նրա եղբայր Ժանիշը (Ջանիբեկ) եւ ավագ որդին` Մարատը: Հայրենիքում նրանք մեղադրվում են զանգվածային սպանության, ինչպես նաեւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, եւ միջազգային հետախուզման մեջ են գտնվում: