«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Կորպորատիվ ինտերնետ» ծառայության սակագների էական նվազեցման մասին: Միջինում բաժանորդային վճարը նվազել է 4 անգամ: Մասնավորապես, 1 Մբ/վ թողունակությամբ երաշխավորված սիմետրիկ կապուղու տրամադրման ամսեկան վճարը կկազմի 34800 դրամ, 2 Մբ/վ` 62400 դրամ, իսկ 3 Մբ/վ` 90 հազար դրամ:

«Կորպորատիվ ինտերնետ» ծառայությունը` կորպորատիվ բաժանորդներին գերարագ ինտերնետի կապուղիների տրամադրումն է:

Ինտերնետ ցանցին  մուտքն ապահովվում է ընկերության ենթակառուցվածքով, MPLS  ցանցի միջոցով Հայաստանի տարածքում CDN հանգույցների առկայության վայրերում:  Հաճախորդը ստանում է մուտք ինտերնետ ցանց, առանց տրաֆիկի սահմանափակման, երաշխավորված, սիմետրիկ (up/down) արագությամբ (contetion ratio 1/1):