Մարտի 5-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս էր զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա եւ ծեծի ենթարկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել էր, որ նույն օրը, ժամը 00.45-ին, ոմն Էդո եւ Սուրո լիցքավորման կայանում ծեծի են ենթարկել լիցքավորողին ու առանց վճարելու եւ սառնարանից վերցնելով «Ֆանտայի» 4 հյութ՝ դիմել  փախուստի:

Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունը կատարողներին եւ նրանց բերման  ենթարկել բաժին:

Կատարվում է քննություն: