Ճապոնացի գիտնականները հատուկ սարք են մշակել, որը խոսող մարդուն կարող է ստիպել լռել:
Դեռեւս նախորդ հարյուրամյակի 90-ականների վերջին հոգեբանները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ խոսող մարդն ունկնդրում է սեփական ձայնը, դա մարդու արտասանական ապարատի եւ ուղեղի հետադարձ կապի միջոց է: Պարզվել է, որ դա շատ մեծ նշանակություն ունի կակազելու դեպքում. օրինակ, մարդու սեփական խոսքը 50 միլիվայրկյան ուշացումով ձայնարկելը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել կակազելու հաճախականությունը:
Ստացված միջոցը DAF (Delayed auditory feedback - ուշացումով հետադարձ ձայնակապ) անվանում է ստացել: Նաեւ պարզվել է, որ առողջ մարդկանց մոտ DAF-ը կարող է կակազ առաջացնել:
Գիտնականները պարզագույն համակարգ են առաջարկել, որը կարող է նորմալ խոսքի խանգարումներ առաջացնել: Այն միեւնույն սարքում տեղակայված ուղղորդված գործողությամբ բարձրախոս է` համանման ձայնասյունով, որը գիտնականներն անվանում են «Արգելքների խոսքային գեներատոր»:
Գիտնականների խոսքով` շնորհիվ ուղղորդված գործողության, գեներատորն ընդունակ է ազդել ամբոխի մեջ որոշակի մարդկանց վրա` առանց շրջապատի մարդկանց անհարմարություն պատճառելու: Բացի այդ, նրանք պնդում են, որ ազդեցությանը ենթարկվող մարդն անհարմարություն չի զգում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:




























