Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, մարտի 5-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի 32-ամյա մի բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հունվարին նա հյուրընկալվելով իր ծանոթուհու տանը եւ օգտվելով նրա անուշադրությունից՝ գողացել էր ոսկյա մատանի` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ մատանին ներկայումս գրավադրված է Մեծամոր քաղաքի գրավատներից մեկում:
Կատարվում է հետաքննություն:




























